ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող Superbet Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սև ֆիգուրներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ և հաղթանակ տարավ 25-րդ քայլին։
Արոնյանն ու ամերիկացի Ուեսլի Սոն 4-ական միավորով կիսում են առաջին տեղը։ Սոն այս տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ։
Հիշեցնենք, որ Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։ Կանցկացվի 9 տուր։ Մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։