Ստեփանակերտում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված

Ստեփանակերտ. Արխիվային լուսանկար
Հնչած կրակոցների հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հայտնում է ԱՀ դատախազությունը։
Նշենք, որ կրակոցները հնչել են երեկ երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում, որի հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի քննիչը հարուցել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

«Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։