https://arm.sputniknews.ru/20220511/stepanakertum-hnchats-krakvocneri-depqvov-harucvel-e-qreakan-gvorts-ka-dzerbakalvats-41908232.html
Ստեփանակերտում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված
Ստեփանակերտում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված
Sputnik Արմենիա
Հնչած կրակոցների հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: 11.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-11T10:43+0400
2022-05-11T10:43+0400
2022-05-11T10:49+0400
ստեփանակերտ
կրակոց
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/838/85/8388569_0:22:2001:1147_1920x0_80_0_0_904fbd7ee14c54714514d285f657da83.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հայտնում է ԱՀ դատախազությունը։Նշենք, որ կրակոցները հնչել են երեկ երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում, որի հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:«Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն»,- նշված է հաղորդագրության մեջ:Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/838/85/8388569_74:0:1851:1333_1920x0_80_0_0_c5f197ee35e6359fff33ae9dec277a23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանակերտ, կրակոց, քրեական գործ
ստեփանակերտ, կրակոց, քրեական գործ
Ստեփանակերտում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված
10:43 11.05.2022 (Թարմացված է: 10:49 11.05.2022) Հնչած կրակոցների հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հայտնում է ԱՀ դատախազությունը։
Նշենք, որ
կրակոցները հնչել են երեկ երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում, որի հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի քննիչը հարուցել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
«Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։