ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր` ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
ՊՆ-ն վստահեցնում է, որ ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնել էր` կրակոցները սկսել են երեկ երեկոյից։
Կրակոցների հետևանքով հորատողներից մեկը վիրավորվել է ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։