Արարատի մարզում ննջասենյակի մահճակալից կախված 13-ամյա երեխայի դի է հայտնաբերվել

Ոստիկաններ, արխիվային լուսանկար
Առայժմ հայտնի չէ` տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. Դուրյան փողոցի շենքերից մեկի բնակարանում 13-ամյա երեխայի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանությունն ահազանգը ստացել է ժամը 17:30-ին։
Իրավապահները 13-ամյա տղայի դին հայտնաբերել են ննջասենյակում։ Նախնական տեղեկություններով՝ երեխան կախված է եղել երկհարկանի մահճակալից։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները:
Ոստիկանները պարզում են` տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։
Գնդապետի աղջկա սպանության գործով ձերբակալվել է ամուսինը