ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը, որով Դիեգո Մարադոնան ձեռքով գոլ է խփել անգլիացիների դարպասը 1986 թվականի աշխարհի առաջնության խաղում, առցանց սակարկությունների ընթացքում վաճառվել է ռեկորդային` 9,3 միլիոն դոլարով: Տեղեկությունը Twitter–ի միկրոբլոգում հայտնել է անգլիական Sotheby ' s աճուրդի տունը։
Վերջին 35 տարիների ընթացքում մարզաշապիկը պատկանում էր անգլիական թիմի նախկին կիսապաշտպան Սթիվ Հոջին. խաղացողներն այդ հանդիպման վերջում փոխանակել էին մարզաշապիկները:
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Նյու Յորք Յանկիզ» ակումբի լեգենդ Բեյբ Ռութի բեյսբոլային մարզաշապիկին, որը 2019 թվականին վաճառվել էր 5,6 միլիոն դոլարով:
Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին, նա 60 տարեկան էր։ Պատճառը թոքերի այտուցն էր, որը պայմանավորված էր սրտի խրոնիկ անբավարարությամբ։
Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Մարադոնան խաղացել է «Բոկա Խունիորսում» 1981-1982 թվականներին ու 1995-1997 թվականներին: «Բարսելոնայի» կազմում արգենտինացի հարձակվողը խաղացել է 1982-1984 թվականներին, անցկացրել է 58 հանդիպում ՝ նվաճելով Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը, ինչպես նաև իսպանական լիգայի գավաթը: