https://arm.sputniknews.ru/20220504/marzashapiky-vorvov-maradvonan-asttsvo-dzerqvov-gvol-e-khpel-vatsharvel-e-rekvordajin-gnvov-41694799.html
Մարզաշապիկը, որով Մարադոնան «Աստծո ձեռքով» գոլ է խփել, վաճառվել է ռեկորդային գնով
Մարզաշապիկը, որով Մարադոնան «Աստծո ձեռքով» գոլ է խփել, վաճառվել է ռեկորդային գնով
Sputnik Արմենիա
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Նյու Յորք Յանկիս» բեյսբոլի ակումբի լեգենդի մարզաշապիկին: 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T22:20+0400
2022-05-04T22:20+0400
2022-05-04T22:31+0400
դիեգո մարադոնա
մարզաշապիկ
ռեկորդ
գին
գոլ
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/03/25985093_0:0:2892:1628_1920x0_80_0_0_1c2057b4d0ae66573f98d02335416bb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը, որով Դիեգո Մարադոնան ձեռքով գոլ է խփել անգլիացիների դարպասը 1986 թվականի աշխարհի առաջնության խաղում, առցանց սակարկությունների ընթացքում վաճառվել է ռեկորդային` 9,3 միլիոն դոլարով: Տեղեկությունը Twitter–ի միկրոբլոգում հայտնել է անգլիական Sotheby ' s աճուրդի տունը։Նախորդ ռեկորդը պատկանում էր «Նյու Յորք Յանկիզ» ակումբի լեգենդ Բեյբ Ռութի բեյսբոլային մարզաշապիկին, որը 2019 թվականին վաճառվել էր 5,6 միլիոն դոլարով:Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին, նա 60 տարեկան էր։ Պատճառը թոքերի այտուցն էր, որը պայմանավորված էր սրտի խրոնիկ անբավարարությամբ։Դիեգո Մարադոնայի տունը վերածվել է պատմական հուշարձանիԱրգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Մարադոնան խաղացել է «Բոկա Խունիորսում» 1981-1982 թվականներին ու 1995-1997 թվականներին: «Բարսելոնայի» կազմում արգենտինացի հարձակվողը խաղացել է 1982-1984 թվականներին, անցկացրել է 58 հանդիպում ՝ նվաճելով Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը, ինչպես նաև իսպանական լիգայի գավաթը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/03/25985093_161:0:2892:2048_1920x0_80_0_0_a8fded3abc8dd31bad5757fb90a34ad6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիեգո մարադոնա, մարզաշապիկ, ռեկորդ, գին, գոլ, ֆուտբոլիստ
դիեգո մարադոնա, մարզաշապիկ, ռեկորդ, գին, գոլ, ֆուտբոլիստ
Մարզաշապիկը, որով Մարադոնան «Աստծո ձեռքով» գոլ է խփել, վաճառվել է ռեկորդային գնով
22:20 04.05.2022 (Թարմացված է: 22:31 04.05.2022) Նախորդ ռեկորդը պատկանում էր «Նյու Յորք Յանկիս» բեյսբոլի ակումբի լեգենդի մարզաշապիկին:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը, որով Դիեգո Մարադոնան ձեռքով գոլ է խփել անգլիացիների դարպասը 1986 թվականի աշխարհի առաջնության խաղում, առցանց սակարկությունների ընթացքում վաճառվել է ռեկորդային` 9,3 միլիոն դոլարով: Տեղեկությունը Twitter–ի միկրոբլոգում հայտնել է անգլիական Sotheby ' s աճուրդի տունը։
Վերջին 35 տարիների ընթացքում մարզաշապիկը պատկանում էր անգլիական թիմի նախկին կիսապաշտպան Սթիվ Հոջին. խաղացողներն այդ հանդիպման վերջում փոխանակել էին մարզաշապիկները:
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Նյու Յորք Յանկիզ» ակումբի լեգենդ Բեյբ Ռութի բեյսբոլային մարզաշապիկին, որը 2019 թվականին վաճառվել էր 5,6 միլիոն դոլարով:
Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին, նա 60 տարեկան էր։ Պատճառը թոքերի այտուցն էր, որը պայմանավորված էր սրտի խրոնիկ անբավարարությամբ։
Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Մարադոնան խաղացել է «Բոկա Խունիորսում» 1981-1982 թվականներին ու 1995-1997 թվականներին: «Բարսելոնայի» կազմում արգենտինացի հարձակվողը խաղացել է 1982-1984 թվականներին, անցկացրել է 58 հանդիպում ՝ նվաճելով Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը, ինչպես նաև իսպանական լիգայի գավաթը: