Ողբերգական դեպք Մեծամորում. 14-ամյա պատանին մահացել է հիվանդանոցում

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները
Հեծանվորդ տղային վրաերթի է ենթարկել կին վարորդը, որը փախուստի չի դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում պատանի է վրաերթի ենթարկվել, որը մահացել է հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 17։00-ի սահմաններում Արմավիրի բնակիչ, 40-ամյա Զոյա Դ.–ն իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Մեծամոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Անդրանիկ Մ.-ին:
Դեպքը տեղի է ունեցել երթևեկելի հատվածում։
Պատանու հեծանիվը
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Մեծամոր» ԲԿ, որտեղ էլ 17։20-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է։
Վրաերթի ենթարկած ավտոմեքենան
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մեքենան չի կանգնել, որպեսզի շտապօգնության ճանապարհը չխցանվի․ Փաշինյանի աշխատակազմ