ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա, որի հետևանքով 5 անձ է ձերբակալվել։
Այսպես, պարզվել է, որ ՊԵԿ-ում վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հ.Մ-ն և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա-ն լիազորված են եղել բացահայտել չվճարված հարկային պարտավորությունների ծավալը և արձանագրել դրանք։
Նրանք փետրվար-մարտ ամիսներին բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնողի մոտ հայտնաբերել են 126 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություն։ Սակայն տնտեսվարողը, ՊԵԿ աշխատակիցների հետ համաձայնության գալով, հարկային է ներկայացրել հաշվետվություն` իբրև թե պետք է ոչ թե 126 այլ 59 մլն դրամի լրացուցիչ հարկային վճարում կատարի։
Դրա դիմաց ՊԵԿ աշխատակիցները պահանջել և ստացել են 65 000 դոլարի չափով կաշառք, որից 5 000 դոլարը՝ կանխիկ, իսկ 60 000-ը` կառուցապատվող շենքում կրկնակի ցածր արժեքով 2 բնակարանի տեսքով:
Դեպքի առթիվ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հակակոռուպցիոն կոմիտե, որը քրգործ է հարուցել փողերի լվացման համար։
Հ.Մ-ն, Ա.Ա-ն և ևս երեք անձ ձերբակալվել են: