ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՆԱՏՕ–ի խորհրդի արտգործնախարարների մակարդակով անցկացված նիստի արդյունքները, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն փաստացի վաղուց է պատերազմում Ուկրաինայի կողմից և Ուկրաինայի ձեռքերով՝ Ռուսաստանի դեմ: Զախարովայի մեկնաբանությունը հրապարակվել Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում։
«ՆԱՏՕ-ն սատարում է կիևյան ռեժիմի հույսերն առ այն, որ անպատժելի կմնան ոչ միայն Դոնբասի, այլև ամբողջ Ուկրաինայի խաղաղ բնակիչների նկատմամբ ռազմական հանցագործություններն ու դաժանությունը»,–նշել է նա:
Զախարովայի խոսքով` ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ հերքելով իր բացահայտ անդամակցությունը հակամարտությանը` Հյուսիսատլանտյան դաշինքը փաստացի վաղուց է կռվում Ուկրաինայի կողմից ու նրա ձեռքերով՝ ընդդեմ Ռուսաստանի։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։