https://arm.sputniknews.ru/20220408/naton-pashtpanum-e-kievjan-rezhimi-anpatzheliutjuny-zakharvova-40706201.html
ՆԱՏՕ–ն պաշտպանում է կիևյան ռեժիմի անպատժելիությունը. Զախարովա
ՆԱՏՕ–ն պաշտպանում է կիևյան ռեժիմի անպատժելիությունը. Զախարովա
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը փաստացի վաղուց է կռվում Ուկրաինայի կողմից ու նրա ձեռքերով՝ ընդդեմ Ռուսաստանի։ 08.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-08T17:44+0400
2022-04-08T17:44+0400
2022-04-08T17:46+0400
ռուսաստան
ուկրաինա
նատօ
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39864933_0:0:3461:1947_1920x0_80_0_0_ab2d4eb54031f7b330147101287ebc99.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՆԱՏՕ–ի խորհրդի արտգործնախարարների մակարդակով անցկացված նիստի արդյունքները, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն փաստացի վաղուց է պատերազմում Ուկրաինայի կողմից և Ուկրաինայի ձեռքերով՝ Ռուսաստանի դեմ: Զախարովայի մեկնաբանությունը հրապարակվել Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում։Զախարովայի խոսքով` ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ հերքելով իր բացահայտ անդամակցությունը հակամարտությանը` Հյուսիսատլանտյան դաշինքը փաստացի վաղուց է կռվում Ուկրաինայի կողմից ու նրա ձեռքերով՝ ընդդեմ Ռուսաստանի։Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39864933_351:0:3082:2048_1920x0_80_0_0_c07eb3418fce448d717ccdb89a3ae46a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, նատօ, մարիա զախարովա
ռուսաստան, ուկրաինա, նատօ, մարիա զախարովա
ՆԱՏՕ–ն պաշտպանում է կիևյան ռեժիմի անպատժելիությունը. Զախարովա
17:44 08.04.2022 (Թարմացված է: 17:46 08.04.2022) Մարիա Զախարովան նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը փաստացի վաղուց է կռվում Ուկրաինայի կողմից ու նրա ձեռքերով՝ ընդդեմ Ռուսաստանի։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՆԱՏՕ–ի խորհրդի արտգործնախարարների մակարդակով անցկացված նիստի արդյունքները, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն փաստացի վաղուց է պատերազմում Ուկրաինայի կողմից և Ուկրաինայի ձեռքերով՝ Ռուսաստանի դեմ: Զախարովայի մեկնաբանությունը հրապարակվել Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում։
«ՆԱՏՕ-ն սատարում է կիևյան ռեժիմի հույսերն առ այն, որ անպատժելի կմնան ոչ միայն Դոնբասի, այլև ամբողջ Ուկրաինայի խաղաղ բնակիչների նկատմամբ ռազմական հանցագործություններն ու դաժանությունը»,–նշել է նա:
Զախարովայի խոսքով` ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ հերքելով իր բացահայտ անդամակցությունը հակամարտությանը` Հյուսիսատլանտյան դաշինքը փաստացի վաղուց է կռվում Ուկրաինայի կողմից ու նրա ձեռքերով՝ ընդդեմ Ռուսաստանի։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։