Իրանում կրակի տոնի ժամանակ ավելի քան 540 մարդ այրվածքներ են ստացել, 17–ը մահացել են

Մարդիկ վնասվածքներ են ստացել պայթուցիկների և այլ հրատեխնիկական սարքերի պայթյունների հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ազգային «Չախարշանբե–սուրի» կրակի տոնի ժամանակ մասնակիցներից մի քանիսը մահացել են։
Ինչպես հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, տոնի ժամանակ մահացել է 17 մարդ։
Պայթուցիկների և այլ հրատեխնիկական սարքերի պայթյունների հետևանքով 92 քաղաքացի կորցրել է վերջույթները, 470–ն էլ աչքի վնասվածք է ստացել, իսկ 540 մարդ` այրվածքներ։
Հին իրանական «Չահարշանբե–սուրի» տոնը նշվում է Նովրուզի նախօրեին և նշանավորվում է գարնան գալուստը և բնության վերածնունդը։
Հիշեցնենք, որ տոնակատարությունը համընկնում է իրանական օրացույցով տարվա վերջին չորեքշաբթիի գիշերվա հետ: Ավանդույթի համաձայն` այդ օրն իրանցիները ցատկում են խարույկի վրայով, տոնակատարությունների ընթացքում նաև օգտագործվում է հրատեխնիկա: Նոր տարվա առաջին օրը մարտի 21-ն է։
Նշենք` նախորդ տարիներին նույնպես տոնի պատճառով բազմաթիվ մարդիկ տուժել են` ստացել այրվածքներ, կորցրել վերջույթները, գրանցվել են նաև մահվան դեպքեր։