Հայաստանում կցրտի, ձյուն կտեղա. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ–ը եղանակային կանխատեսումներ է ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` հունվարի 27-ին, շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը և երեկոյան ժամերին, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:
Հունվարի 28-ի, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան 2-5 մ/վ արագությամբ, հունվարի 30-31-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր սպասվում է թույլ ձյուն, հունվարի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի 0...+2, գիշերը` -4...-8 աստիճան։