Արքայազն Ուիլյամը պատմել է, թե իր տված նվերներից որն է կինը ամենավատը համարել

Արքայազնն արդեն չի էլ հիշում, թե ինչու էր մտքով անցել հենց այդպիսի նվեր ընտրել, բայց կինը մինչև օրս «կծելու» առիթը բաց չի թողնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Ուիլյամը պատմել է, թե իր նվիրած իրերից որ մեկն է շատ հիասթափեցրել կնոջը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին։
Ինչպես գրում է The Sun-ը՝ հղում անելով BBC Radio Five Live-ին, Ուիլյամը խոստովանել է, որ մի անգամ զբոսանքի ժամանակ որոշել է հեռադիտակ նվիրել Քեյթին։
Դա եղել է ամուսնությունից առաջ, հարաբերությունների «ծաղկակոնֆետային» փուլում։ Զույգը դուրս է եկել զբոսնելու, և Ուիլյամը, չգիտես ինչու, որոշել է, որ հեռադիտակ նվիրելը միանգամայն տեղին կլինի։
«Ամեն ինչ սխալ գնաց։ Անկեղծ ասած, գաղափար չունեմ, թե ինչու էի նրա համար հեռադիտակ գնել։ Այն ժամանակ ինձ թվում էր, որ դա լավ միտք է»,- արդարացել է Ուիիլյամը։
Քեյթն ասել է, որ ահավոր նվեր է, և նա ժամանակ առ ժամանակ ամուսնուն հիշեցնում է այդ մասին։
Սուրբծննդյան անակնկալ. երբ դաշնամուր է նվագում արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը
Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին