Սարդարապատ գյուղի բնակիչն ապօրինի հանքարդյունաբերությամբ վաստակել է 159 միլիոն դրամ

ԱԱԾ-ում բացահայտած փաստերն ուղարկվել են ՊԵԿ։ Հարուցված է վարչական վարույթ։
Sputnik
ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են փոխանցվել , որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ապօրինի ավազակոպճային խառնուրդի հանքարդյունահանում:

ՊԵԿ–ում պարզել են, որ անօրինական հանքարդյունաբերողը Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Վ.Գ.-ն է։ Նա իր գործունեությունը կազմակերպել է տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով և հիմնականում երեկոյան ժամերին` հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով:

Անօրինական գործունեությունը կազմակերպվել է Արմավիրի մարզի Արտամետ համայնքում գտնվող մի ընկերության պատկանող շուրջ 8 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքում` առանց ընդերքօգտագործման իրավունքի և առանց հարկային մարմիններում հաշվառման:
Արագածավանի ղեկավարն ապօրինի ընդերքօգտագործմամբ պետությանը պատճառել է խոշոր վնաս. ԱԱԾ
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 63 000 խոր. մետր լեռնային զանգված` 159 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:
Ապօրինի ձեռնարկատիրության փաստով կազմվել է արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ: