Հայաստանում ջերմաստիճանը զգալիորեն կնվազի. եղանակի տեսություն

Ջերմաստիճանը նվազելուն զուգընթաց` նաև տեղումների հավանականություն կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում, 20-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Վրաստանում հայտարարել են կորոնավիրուսի 5–րդ ալիքի բռնկման մասին
Երևանում ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +21...+23, երեկոյան` +16..+18 աստիճան։