Ջերմաստիճանը փոքր–ինչ կբարձրանա. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է եղանակային կանխատեսումը Հայաստանի բնակավայրերի ու Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, ինչպես նաև սեպտեմբերի 21-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Սեպտեմբերի 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը մինչև վաղն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում սեպտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության ժամանակ երկրպագուները ծեծկռտուք են սարքել խաղադաշտում
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +29...+31, երեկոյան` +22...+24 աստիճան։