ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Աչքի տարիքային հիվանդությունները հաճախ տեսողական խանգարումներ են առաջացնում, իսկ տարեցների դեպքում նույնիսկ կուրության հանգեցնում։ Սակայն կենսակերպի փոփոխությունն ու ճիշտ սնվելը կարող են կանխել խնդիրները։
Ամենօրյա սննդակարգում ներառված մթերքն ազդում է բոլոր օրգանների, այդ թվում` աչքերի վրա։ Հագեցած ճարպերի և շաքարի բարձր պարունակությամբ սննդակարգը կարող է մեծացնել աչքերի հիվանդության վտանգը։ Իսկ առողջ սնունդը` կանաչեղենն ու մրգերը, կարող են կանխել աչքերի որոշ հիվանդություններն ու առողջության հետ կապված այլ խնդիրները։
Սրտանոթային հիվանդությունները, շաքարախտն ու աչքերի հիվանդությունները, այդ թվում` կատարակտան և տարիքային մակուլյար դեգեներացիան, ավելի հազվադեպ են հանդիպում այն մարդկանց մոտ, որոնք վիտամիներով, հանքանյութերով, օգտակար սպիտակուցներով, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուներով և լյութեինով հարուստ սննդակարգ են պահպանում։
7 մթերք լավ տեսողություն ունենալու համար
Գազար
Գազարը հարուստ է բետա–կարոտին հակաօքսիդանտով, որն օգնում է պահպանել սուր տեսողությունը։ Բացի այդ, պարունակում է А, С, В, D, Е վիտամիններ, ինչպես նաև կալիում, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, պղինձ, ֆտոր։
Հապալաս
Հապալասը լյութեին է պարունակում, որն օգնում է պահպանել տեսողությունը։ Այս հատապտղի վիտամիններն ու միկրոտարրերը ուժեղացնում են տեսողությունը, վերացնում աչքերի հոգնածությունը ։ Շատ օգտակար է օդաչուների, վարորդների, ծրագրավորողների համար։
Բրոկոլի
Բրոկոլին օգնում է լավացնել տեսողությունն ու կանխել կատարակտան։ Այն լյութեին և զեաքսատին է պարունակում, որոնք շատ օգտակար են աչքի ոսպնյակների համար։ Բրոկոլիում առկա կարոտինը աչքերի բջիջները պաշտպանում է ազատ ռադիկալներից։
Սպանախ
Գիտնականները վաղուց են հաստատել, որ տեսողությունը լավացնող ամենաարդյունավետ միջոցներից մեկը սպանախն է, որ հարուստ է լյութեինով։ А, С, Е, К, В2, В6 վիտամիններ է պարունակում, ինչպես նաև պղինձ, ցինկ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, սպիտակուցներ և ճարպաթթուներ։ Սպանախ շատ ուտողներ մարդկանց մոտ գրեթե 90%–ով նվազում է աչքի հիվանդությունների առաջացման վտանգը։
Մրգեր
Արյունատար անոթների (այդ թվում և աչքի) աշխատանքը բարելավելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ցիտրուս ներառել`կիտրոն, մանդարին, նարինջ։ Ծիրանն ու սեխը հարուստ են բետա–կարոտինով, որը օրգանիզմում А վիտամինը սինթեզող հակաօքսիդանտ է։
Ձուկ և ձկան յուղ
Ձկան յուղը կանխում է դեղին բծի դեգեներացիան և աչքի այլ հիվանդությունների զարգացումը։ Ձկնեղենը (հատկապես` թունան, սարդինաձուկն ու ծովատառեխը) տեսողության վրա դրական ազդող օմեգա ճարպաթթուների հիմնական աղբյուրն է։ Դրանք շատ կարևոր են աչքի մի շարք հիվանդությունները կանխելու համար։ Նման թթուների պակասը կարող է աչքերի չորության հանգեցնել։
Լոբի
Այս սննդամթերքի շնորհիվ А վիտամինը, մելանին արտադրելով, լյարդից անմիջապես ներթափանցում է աչքի ցանցաթաղանթ։ Դա շատ կարևոր է աչքի համար, քանի որ մելանինի բավարար քանակը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինչպես նաև օգնում ավելի լավ տեսնել մթության մեջ։
Տեսողությունը լավացնելու այլ տարբերակներ