Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին Mercedes է շրջվել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Վթարի հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել 2 մարդ․ նրանց տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Այսօր` սեպտեմբերի 5–ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում՝ Սպանդարյան գյուղի վարչական տարածքում: Կա 1 զոհ, 5 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Արագածոտնի մարզում սարսափելի վթար է եղել. տեսանյութ, լուսանկարներ
Կայքի տեղեկություններով՝ ժամը 17:00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 191 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 5-ը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրք ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ:
Ծնողների հետ է գնացել պարզաբանման. պարզվել է Կոտայքի դանակահարության ու կրակոցների պատճառը
Կատարվում է քննություն՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Իրավապահները պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: