«Իսկ ուղեղս շարունակում է ջութակ նվագել». 91 տարեկանում կյանքից հեռացել է Իգոր Օյստրախը

Իգոր Օյստրախը շարունակել է իր հանճարեղ հոր` Դավիթ Օյստրախի գործը` դառնալով հիանալի երաժիշտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է հիանալի ջութակահար Իգոր Օյստրախը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել
Հանճարեղ ջութակահար Դավիթ Օյստրախի որդին` Իգոր Օյստրախը, ծնվել է 1931 թվականին Մոսկվայում։ 21 տարեկանում Վարշավայում արժանացել է Վենյավսկու անվան մրցույթի առաջին մրացանակին, որից հետո միջազգային ճանաչում է ձեռք բերել։ Հաճախ հանդես էր գալիս հոր հետ։ Փարիզում նրանց համատեղ համերգներից մեկից հետո քննադատները գրեցին` Իգորն այլևս Դավիթ Օյստրախի որդին չէ, նշելով, որ որդին երաժշտության սեփական տեսլականն է մշակել, որը, սակայն դաստիարակվել է հանճարեղ հոր օրինակով։
Կրտսեր Օյստրախը բազմիցս ձայնագրվել է հոր հետ, կան նրա համերգները նաև ջութակահարների մեկ այլ տոհմի` Կոգանների հետ։ Դավիթ և Իգոր Օյստրախները, Լեոնիդ և Պավել Կոգանները ձայնագրել են Վիվալդիի համերգը չորս ջութակի համար։ Դինաստիան շարունակվել է նաև երրորդ սերնդում. նրա որդին` Վալերին (ծնվ. 1961 թ.) ջութակահար դարձավ և արդեն 16 տարեկանում նվագում էր պապի հիշատակին նվիրված համերգին` Իգոր Օյստրախի և հանճարեղ Եհուդի Մենուհինի հետ։
Գերմանական ճշտապահությամբ, ռուսական անձնագրով երևանցի մաեստրոն. ինչպես նրան չաքսորեցին
Իր 80-ամյա հոբելյանի առիթով նա հարցազրույց էր տվել ՌԻԱ Նովոստիին` այդ օրը տխուր անվանելով։
«Իմ տարիքում առողջությունը չի բարելավվում, ստիպված դադարեցրի նաև համերգային և նույնիսկ մանկավարժական գործունեությունը։ Դադարեցի նվագել, ելույթներ չեմ ունենում, իսկ ուղեղս շարունակում է ջութակ նվագել։ Սփոփում է այն, որ երջանիկ կյանք եմ ունեցել։ Հասկանալի է, որ պատահաբար չեմ ընտրել այս մասնագիտությունը, այլ այն պատճառով, որ բախտ եմ ունեցել նման հանճարեղ ու հրաշալի հայր ունենալ», – պատմել էր երաժիշտը։
Իգոր Օյստրախը կթաղվի Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։
Ինչպե՞ս էր գրում Դանթեն. Ֆլորենցիայում XIII-XIV դարերի բացառիկ ձեռագրեր են գտել