ՊԵԿ–ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 1.5 կգ ոսկյա զարդեր. տեսանյութ

Ուղևորների մոտ հայտնաբերված ոսկյա զարդերը վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի:
Sputnik
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհին կանգնեցրել են ՀՀ քաղաքացի Հ.Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան։
Ինչպես հայտնում են ՊԵԿ–ից, ավտոմեքենայի ուղևորներ Ն.Ա-ի և Կ.Մ-ի մոտ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով հանրապետություն ներմուծված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր:
Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:
ՊԵԿ–ը 34 կգ քաշով դեղամիջոցների անօրինական ներմուծման դեպք է բացահայտել
Հայտնաբերված 1.5 կիլոգրամ քաշով ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի:
Ումից և ինչու է կաշառք վերցրել ՊԵԿ օպերլիազորը. 7 անձի մեղադրական եզրակացություն է տրվել