ԱՄՆ-ի ՌՕՈւ ուղղաթիռը վայրէջք է կատարել Բուխարեստի կենտրոնում․ արտակարգ վայրէջքի տեսանյութը

Համացանցում հայտնվել է բանուկ ճանապարհին ամերիկյան ռազմական ուղղաթիռի հարկադիր վայրէջքի տեսանյութը։
Sputnik

Ռումինիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռն այսօր հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստի կենտրոնում:

Գելենջիկի հյուրանոցում պայթյուն է որոտացել, մեկ մարդ մահացել է, տուժածներ կան. տեսանյութ

Նշվում է, որ ուղղաթիռը վայրէջք է կատարել Բուխարեստի «Շառլ դե Գոլ» հրապարակում:

ՊՆ-ում ավելացրել են, որ ուղղաթիռն այլ օդանավերի հետ մասնակցել է հուլիսի 20-ին՝ Ավիացիայի օրվա կապակցությամբ ելույթի փորձերին:

Կադրերում երևում է՝ ինչպես է ուղղաթիռը վայրէջք կատարում հենց բանուկ ճանապարհին՝ վնասելով էլեկտրահաղորդման գծի հենասյուները։ Արտակարգ վայրէջքի հետևանքով նաև ավտոֆուրգոն է վնասվել։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների բրիգադները։ Բարեբախտաբար, զոհեր չեն եղել։