Ռումինիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռն այսօր հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստի կենտրոնում:
Նշվում է, որ ուղղաթիռը վայրէջք է կատարել Բուխարեստի «Շառլ դե Գոլ» հրապարակում:
ՊՆ-ում ավելացրել են, որ ուղղաթիռն այլ օդանավերի հետ մասնակցել է հուլիսի 20-ին՝ Ավիացիայի օրվա կապակցությամբ ելույթի փորձերին:
Կադրերում երևում է՝ ինչպես է ուղղաթիռը վայրէջք կատարում հենց բանուկ ճանապարհին՝ վնասելով էլեկտրահաղորդման գծի հենասյուները։ Արտակարգ վայրէջքի հետևանքով նաև ավտոֆուրգոն է վնասվել։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների բրիգադները։ Բարեբախտաբար, զոհեր չեն եղել։