Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն մեկնում է Վատիկան` Հռոմի պապի հետ հանդիպելու

Կիլիկիո կաթողիկոսը, ընդառաջելով Հռոմի պապի առաջարկին, խոսելու է Լիբանանի ներկա տնտեսական ու քաղաքական իրավիճակի և դրանից դուրս գալու հնարավորությունների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մեկնում է Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին ներկա է լինելու նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Տեղեկությունը հրապարակվել է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջում։

Հռոմի պապին անհանգստացնում է իրավիճակն Արցախում

Հանդիպումը նախանշված է հուլիսի 1-ին և բաղկացած է լինելու երկու մասից՝ Լիբանանի ներկա իրավիճակի քննարկում ու Լիբանանին աջակցելու թեմայով հրապարակային արարողություն:

Կիլիկիո Հայոց կաթողիկոսը, ընդառաջելով Հռոմի պապի առաջարկին, խոսելու է Լիբանանի ներկա տնտեսական ու քաղաքական իրավիճակի և դրանից դուրս գալու հնարավորությունների մասին:

«Միշտ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև աշխարհի վախճանը». Արամ Ա–ի ուղերձը Փաշինյանին

Հանդիպման առաջին հատվածում ելույթ են ունենալու կաթոլիկ աշխարհի քահանայապետ Ֆրանցիսկոս պապը, Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև Ռայի պատրիարքը:

Հանդիպման կազմակերպման գործում մեծ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառի դերակատարումը, որը երկու ամիս առաջ նամակ էր հղել Հռոմի պապին, և այն լայնորեն լուսաբանվեց թե՛ լիբանանյան, թե՛ եվրոպական ու վատիկանյան լրատվամիջոցների կողմից:

Հայաստանն անդունդի եզրին է. Արամ Ա կաթողիկոս