ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Կաթը պարունակում է տրիպտոֆան՝ թեթև քնաբեր, բայց քնելու համար օգտակար չափաբաժին ստանալու համար պետք է մեկ լիտր կաթ խմել։ «Արգումենտի ի ֆակտի» թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել բժիշկ-քնաբան, Սեչենովի համալսարանի քնի բժշկության բաժնի վարիչ Միխայիլ Պոլուեկտովը:
Նա ասում է, որ եթե մտածենք մասնագիտական տեսանկյունից, կաթի մեջ կա տրիպտոֆան, այն թեթև քնաբեր է ու արտադրվում է հաբերով: Բայց մի հաբի չափաբաժին ստանալու համար անհրաժեշտ է մեկ լիտր կաթ խմել։
Բժիշկը հիշեցրել է, որ խորհուրդ են տալիս կաթին մի գդալ մեղր ավելացնել։ Դա բացատրվում է նրանով, որ մեղրը դյուրամարս ածխաջրերի հաշվին կարող է հեշտացնել քնի գործընթացը: Պոլուեկտովը բացատրել է, որ ըմպելիքը կարող է նաև հոգեբանական ազդեցություն ունենալ, քանի որ հանգստացնում է, ստեղծում է հարմարավետության զգացում, և դա նույնպես օգնում է հանգիստ քնել:
Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը