Վրաերթ Շիրակի մարզում. մահացածի ինքնությունը դեռ չեն պարզել

Դեպքը տեղի է ունեցել Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում։ Հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ

Կայքը գրում է, որ ժամը 00։10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 49-ամյա Սամվել Մ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդ հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Վրաերթ Երևանի «Մեգամոլ» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու. տեսանյութ

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց