«Ռոման» վերականգնում է մեկ դար առաջ գրանցած ռեկորդը. գոլի հեղինակ է դարձել նաև Մխիթարյանը

Ի դեպ, ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 5 առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը դարձել է 6 գոլի հեղինակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել է «Բոլոնիային» և հաղթեց 5։1 հաշվով։ Հատկանշական է, որ «Ռոման» բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում։ 

Նման հաջողություն իտալական ակումբը վերջին անգամ գրանցել է շուրջ 1 դար առաջ, ավելի կոնկրետ` 1931 թվականին։

«Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին». Հենրիխ Մխիթարյան

Այսպիսի ցուցանիշի «Ռոման» իր պատմության մեջ հասնում է 3-րդ անգամ՝ 1930 թվականին «Լիվորնոյի» դեմ խաղում, 1931-ին «Պադովայի» հետ խաղում և այսօր` 2020թ–ին` «Բոլոնիայի» հետ խաղում։

«Ռոմայի» գոլառատ խաղում աչքի է ընկել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` մեկ գոլով ու մեկ գոլային փոխանցումով։

Հավելենք, որ Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 5 առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը դարձել է 6 գոլի հեղինակ։

«Ռոման» վերականգնում է մեկ դար առաջ գրանցած ռեկորդը. գոլի հեղինակ է դարձել նաև Մխիթարյանը