ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել է «Բոլոնիային» և հաղթեց 5։1 հաշվով։ Հատկանշական է, որ «Ռոման» բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում։
Նման հաջողություն իտալական ակումբը վերջին անգամ գրանցել է շուրջ 1 դար առաջ, ավելի կոնկրետ` 1931 թվականին։
«Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին». Հենրիխ Մխիթարյան
Այսպիսի ցուցանիշի «Ռոման» իր պատմության մեջ հասնում է 3-րդ անգամ՝ 1930 թվականին «Լիվորնոյի» դեմ խաղում, 1931-ին «Պադովայի» հետ խաղում և այսօր` 2020թ–ին` «Բոլոնիայի» հետ խաղում։
«Ռոմայի» գոլառատ խաղում աչքի է ընկել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` մեկ գոլով ու մեկ գոլային փոխանցումով։
Հավելենք, որ Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 5 առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը դարձել է 6 գոլի հեղինակ։