ՀՀ նախագահն այցելել է ԱԺ, Արարատ Միրզոյանի հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը

Արմեն Սարգսյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը հանդիպել են ու հանդիպում են պարբերաբար

«Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես մեր երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է լինեն բարձր պատասխանատվությունն ու զսպվածությունը, բացառվեն անհանդուրժողականության և բռնության կոչերն ու գործողությունները»,–նշված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը նախագահն ու ԱԺ նախագահը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, խոսել հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին:

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Սարգսյանը հանդիպել էր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմի հետ՝ կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են