Ստեփանակերտի բնակիչ Հովիգ Ասմարյանը Սիրիայից է։ Նա գործարար է, ռեստորանատեր։ Հայրենադարձվել ու Արցախ է տեղափոխվել մի քանի տարի առաջ։
Հովիգն այն հատուկենտ բնակիչներից է, որը հրաժարվել է Ստեփանակերտի տարհանման ժամանակ դուրս գալ քաղաքից։ Ռեստորանն, իհարկե, չի գործել այս օրերին, հիմա նույնպես չի գործում։ Բայց ռեստորանի լույսերը խորհրդանշականորեն վառվել են։ Գործարարը որոշել է մարդկանց հավաքել «մեռած» Ստեփանակերտում և իրականացնել «կյանքի շարունակություն» խորհրդանշական ակցիան։
Նա իր փոքրիկ ռեստորանի բակում սեղան և աթոռներ է դրել, քաղաքային խավարում լույս վառել և դիմել Հայաստանի, Արցախի և ողջ աշխարհի հայերին։ Արցախցի դարձած սիրիահայը կոչ է արել չհանձնվել, չհուսահատվել և վերադառնալ տուն՝ ի նշան կյանքի շարունակության։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ստեփանակերտում ժամանակ չեն կորցնում. քաղաքն արդեն մաքրվում է. տեսանյութ
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ստեփանակերտի բնակիչներն աստիճանաբար տուն են վերադառնում. փոխքաղաքապետ