Հայաստանից ԼՂ զորք տեղափոխելու կարիք չկա. Վարդան Տողանյանի հարցազրույցը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտնել է, որ հայկական կողմն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել ԼՂ–ում իրավիճակի սրման առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումից հետո Երևանը չի ծրագրում ռազմական ուժերը տեղափոխել այնտեղ։ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

«Այժմ զորքերի տեղափոխման կարիք չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը համապատասխան միջոցներ է ձեռնարկում։ Ըստ տեղեկությունների՝ մենք գիտենք, որ երկու տանկ է խոցվել, ադրբեջանական ուղղաթիռ է խոցվել է, այսինքն՝ միջոցներ են ձեռնարկվում»,–ասել է Տողանյանը։

Նրա խոսքով` այժմ ճշգրտվում է, թե իրականացված միջոցառումները բավարա՞ր են արդյոք, բայց ամեն դեպքում հավելյալ միջոցառումների, այսինքն` Հայաստանից զորք տեղափոխելու կարիք չկա։

Թուրքիան հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով:
Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

Արցախի պաշտպանության նախարարության ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Գործողությունները վաղուց պլանավորված են եղել. Շուշան Ստեփանյան