ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումից հետո Երևանը չի ծրագրում ռազմական ուժերը տեղափոխել այնտեղ։ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
«Այժմ զորքերի տեղափոխման կարիք չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը համապատասխան միջոցներ է ձեռնարկում։ Ըստ տեղեկությունների՝ մենք գիտենք, որ երկու տանկ է խոցվել, ադրբեջանական ուղղաթիռ է խոցվել է, այսինքն՝ միջոցներ են ձեռնարկվում»,–ասել է Տողանյանը։
Նրա խոսքով` այժմ ճշգրտվում է, թե իրականացված միջոցառումները բավարա՞ր են արդյոք, բայց ամեն դեպքում հավելյալ միջոցառումների, այսինքն` Հայաստանից զորք տեղափոխելու կարիք չկա։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով:
Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։
«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ
Արցախի պաշտպանության նախարարության ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Գործողությունները վաղուց պլանավորված են եղել. Շուշան Ստեփանյան