«Տիեզերքի, լռության ու Հայաստանի մասին»․ մեր երկիր այցելած Սաշա Զայցևան ալբոմ է թողարկել

Հայաստանը հիացրել է զբոսաշրջիկ աղջկան համեղ ուտելիքով ու լավ կլիմայով, նաև ապշեցրել է պատմական հուշարձանների առատությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայսիսի –Sputnik. Sputnik Արմենիայի «Օտարերկրացւների աչքերով» նախագծի այս նյութի հերոսուհի Ալեքսանդրա Զայցևան կարանտինի պայմաններում երաժշտական ալբոմ է թողարկել։ Նա ալբոմի շապիկը հրապարակել է Instagram-ի իր էջում, որի վրա պատկերված է Արարատ լեռը, ցորենի դաշն ու թռչուններ երկնքում։  

«Մենք ալբոմ ենք թողարկել․ այն կա ВК -ում, այթյումսում, յանդեք-մյուզիքում ու ևս մոտ 22 հիմնական հարթակներում։ Ալբոմը տիեզերքի, ամայության, լռության ու Հայաստանի մասին», - գրել է Սաշան։

Օտարերկրացիների աչքերով. ինչու է ռուս մարզիկը որոշել Հայաստան վերադառնալ

Ալբոմում ներառված երգերի վրա նրա հետ միասին աշխատել են դաշնակահարն ու ընկերը` Արթուր Ֆիլոմինյուկը։

Երեք տարի առաջ Սաշա Զայցևան որպես զբոսաշրջիկ Հայաստան էր այցելել։ Sputnik Արմենիայի լրագրող Անի Լիպարիտյանի հետ զրույցում նա ասել էր, որ Հայաստանն ապշեցրել էր նրան մշակութային հուշարձանների առատությամբ։

«Ես միշտ ցանկացել եմ Հայաստանն ավելի մոտիկից ճանաչել, քանի որ մանկուց սիրել եմ այդ երկրի մշակույթը, խոհանոցը, բնապատկերները, ֆիլմերն ու գորգերը։ Ես սիրահարվեցի հին հայկական կիրառական արվեստին (գորգագործություն, սպասքի, արձանիկների և զենքի պատրաստում)», - ասել էր Զայցևան Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Օտարերկրացիների աչքերով. Արարատով հիացած մոսկվացիները որոշել են լողալ Սևանում

2017 թվականին չորս օրերի ընթացքում նա եղել է Գառնիում և Գեղարդում, Սևանում, Խոր Վիրապում, այցելել է Էջմիածին, Զվարթնոց։ Երևնում
աղջիկը եղել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիում և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում։