Կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ավելի քան 110 000 մարդ է մահացել

Համաճարակի բռնկման պահից սկսած վարակվածների թիվը հասել է 1 795 747-ի: Ներկայումս ակտիվ վարակակիր է 1 273 821 մարդ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Worldometers կայքի վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացածների թիվը գերազանցել է 110 000-ը:

Տիեզերագնացության օրն ու կորոնավիրուսը․ ի՞նչ է կարելի սովորել Գագարինից և մյուսներից

Համաճարակի բռնկման պահից սկսած վարակվածների թիվը հասել է 1 795 747-ի: Covid-19-ով վարակվածներից 411 921-ն ապաքինվել  է․ ներկայումս ակտիվ վարակակիր է 1 273 821 մարդ:

Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 20 000-ը, իսկ վարակվածներինը՝ կես միլիոնը, ինչպես նաև Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իրանը, Չինաստանը: 

Մեծ թվով վարակակիրներ ունեն նաև Գերմանիան, Թուրքիան, Բելգիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Կանադան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Ավստրիան:

Կորոնավիրուսը մարտահրավեր է մարդկությանը, բայց հատկապես՝ մարդկայնությանը. Գարեգին Երկրորդ

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համավարակ և բոլոր երկրներին կոչ արեց միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։