ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Worldometers կայքի վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացածների թիվը գերազանցել է 110 000-ը:
Համաճարակի բռնկման պահից սկսած վարակվածների թիվը հասել է 1 795 747-ի: Covid-19-ով վարակվածներից 411 921-ն ապաքինվել է․ ներկայումս ակտիվ վարակակիր է 1 273 821 մարդ:
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 20 000-ը, իսկ վարակվածներինը՝ կես միլիոնը, ինչպես նաև Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իրանը, Չինաստանը:
Մեծ թվով վարակակիրներ ունեն նաև Գերմանիան, Թուրքիան, Բելգիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Կանադան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Ավստրիան:
Կորոնավիրուսը մարտահրավեր է մարդկությանը, բայց հատկապես՝ մարդկայնությանը. Գարեգին Երկրորդ
Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համավարակ և բոլոր երկրներին կոչ արեց միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։