ԱՀԿ-ն ուսումնասիրում է առանց ախտանշանների մարդկանցից կորոնավիրուսով վարակվելու դեպքերը

Կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի 168 երկրներում գրեթե 210 հազար մարդ վարակվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՌԻԱ Նովոստին, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչին, հայտնում է, որ ԱՀԿ-ն ուսումնասիրում է դեպքերը, երբ COVID-19 վարակը փոխանցվել է արտահայտված ախտանիշներ չունեցող վարակվածներից։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 136–ի. նոր տվյալներ

«ԱՀԿ-ն տեղյակ է, որ COVID-19-ը հնարավոր է փոխանցվի ախտանիշներ չունեցող վարակված մարդկանցից։ Հավաքվել են վարակման պատմությունների մանրամասները՝ վարակման մինչախտանիշային փուլն ու այդ մի քանի դեպքերում տեղի ունեցած վարակի փոխանցումն ավելի լավ հասկանալու համար», - ասել է Յազարևիչը։

Նրա խոսքով՝ նոր վարակն ավելի հաճախ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Առանց ախտանիշների մարդկանցից վարակվելու դեպքերը քիչ են նաև կորոնավիրուսի այլ տեսակների դեպքում, մասնավորապես խոսքը մերձարևելյան շնչառական հիվանդության մասին է։

«Ախտանիշներ ունեցողներն ավելի արագ են տարածում վարակը հազի միջոցով», - նշել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Ի՞նչ անել, եթե ախտահանող միջոցն ալերգիկ ռեակցիա է առաջանում․ խորհուրդներ մասնագետից

Կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի 168 երկրներում 209 839 վարակված կա, 8 778 մարդ մահացել է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել։ Կազմակերպությունը կոչ է արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Դիմակով և շարժման մեջ․ ի՞նչ են շնչում երևանյան տրանսպորտի ուղևորներն ու վարորդները