Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատավարությունը կշարունակվի մեկ ամիս հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ, այսօր մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունը` գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին։

Միքայել Մինասյանին ՀՔԾ ներկայանալու ծանուցում են ուղարկել

Այսօրվա դատական նիստն այսքանով ավարտվեց։ Հաջորդ նիստը կկայանա ուղիղ մեկ ամիս անց` մարտի 26–ին, ժամը 15։00–ին։

«Հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը առաջարկում եմ հաջորդ նիստը նշանակել մարտի 26-ին»,– ասաց դատավորը։

Հիշեցնենք` Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։

Սերժ Սարգսյանի դատական գործով առաջին նիստը. ինչ էր կատարվում ներսում և դրսում. տեսանյութ

ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։