ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել:
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ԶԼՄ–ներին հայտնել է, որ Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին:
Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ քրեական գործի շրջանակում է նա հարցաքննության հրավիրվել:
Օհանջանյանը հերքել է տեղեկությունը, թե վերջին օրերին Միքայել Մինասյանը մի քանի օրով վերադարձել է Հայաստան։
Սերժ Սարգսյանի փեսան մասնաբաժին չունի Հայաստանի խոշորագույն հանքավայրում. Պոլոսկով