Սերժ Սարգսյանի դատական գործով առաջին նիստը. ինչ էր կատարվում ներսում և դրսում. տեսանյութ

Հայաստանի 3-րդ նախագահը դատարան էր հրավիրվել «դիզելային» գործի շրջանակում առաջին նիստին մասնակցելու համար։
Sputnik

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործով առաջին դատական նիստը։

Նրա կողմնակիցները հավաքվել էին դատարանի բակում և իրենց աջակցությունն էին հայտնում 3–րդ նախագահին։ Դատական նիստից առաջ Սերժ Սարգսյանը հավաքվածներին ասաց, որ աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել է ու հիմա էլ կրկնում է` Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Սերժ Սարգսյանի դեմ քրգործն ուղղակի քաղաքական հետապնդում է». Մակինյան

«Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ ու ամենուր։ Շատ շնորհակալ եմ, մինչ նոր հանդիպումներ»,–ասաց Սարգսյանը։

Իսկ արդեն դատական նիստից հետո դատարանի դիմաց Սերժ Սարգսյանին սպասում էր թիկնապահներով շրջապատված Mercedes-ը։ Նախկին նախագահը լրագրողների ոչ մի հարցի չպատասխանեց։ Միայն ժպտալով թափահարեց ձեռքն ու հեռացավ։

Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 26-ին։

Նույն գործով որպես մեղադրյալ ներգրավված գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը նույնպես խուսափեց լրագրողներից։ Նա միայն խորհուրդ տվեց հետևել դատական գործընթացին։

Սերժ Սարգսյանի պաշտպանը գործով դատախազին բացարկ հայտնեց

Ըստ մամուլի տեղեկությունների ՝ Սարգսյանի մեղադրանքները հիմնված են Կարապետյանի ցուցմունքների վրա։

Հիշեցնենք` Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Հայտնի է` երբ կհրապարակվի Քոչարյանի քրգործը կարճելու` փաստաբանական թիմի միջնորդության ակտը

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: