Ինչու «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդուն ձեռնաշղթաներ չեն հագցրել. հայտարարություն

Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից, որոնք վերաբերում են կրակոցներ արձակած տղամարդուն ձեռնաշղթաներ չհագցնելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 223 հունվարի – Sputnik. «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այսօր կրակոցներ արձակած անձի և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի բանակցությունները քննարկման թեմա են դարձել սոցցանցերում. շատերին հետաքրքրում է, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր։ Ոստիկանությունն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել։

«Սոցցանցերում տարածվել է Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաև ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:Այսինքն` ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել և վնասազերծման կարևոր բաղադրիչ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին հորդորում  է ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից:

Ո՞վ է «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը

Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այսօր` հունվարի 23-ին, կրակոցներ էին հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ էր ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբերը։

Տեղեկություններ տարածվեցին, որ կրակոցներ արձակած անձը պատանդ է վերցրել։

Ոստիկանությունն ավելի ուշ հերքեց այդ լուրը։ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կրակոցներ արձակած անձի հետ բանակցում է անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

«Նախնական տեղեկություններով` խոսքը մեկ մարդու մասին է։ Ոստիկանապետը բանակցում է նրա հետ։ Զենքը հանձնել է»,– ասաց նա։

Բացառիկ տեսանյութ. ինչպես է զինված տղամարդը մտնում «Էրեբունի պլազա»

Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Օրվա կադր. ինչպես են տանում «Էրեբունի պլազայում» կրակողին. տեսանյութ