Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից

Супруга генерала Манвела Григоряна Назик Амирян с адвокатами на судебном заседании (2 мая 2019). Еревaн
Մանվել Գրիգորյանը պարբերաբար չի ներկայանում դատական նիստերին, ինչի համար էլ դատարանը որոշեց առանձնացնել նրա ու Նազիկ Ամիրյանի քրգործերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործերը կառանձնացվեն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացող դատական նիստի ժամանակ այս մասին ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Манвел Григорян и адвокат Левон Багдасарян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн
Խնդիր է դրված, որ Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ. ո՞րն է պաշտպանի ակնկալիքը Փաշինյանից

«Դատարանն արձանագրում է, որ Գրիգորյանը պարբերաբար չի ներկայանում դատական նիստերին` առողջական վիճակից ելնելով։ Քանի որ մեղադրյալը չի ներկայանում դատարան, դատական նիստերը հետաձգվում են։ Ուստի, դատարանը որոշում է, գործի հանգամանքներից ելնելով, առանձնացնել Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի քրեական գործերը»,–ասաց դատավորը։

Դատավորը հայտնեց նաև, որ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործով նիստը կկայանա դեկտեմբերի 3-ին ժամը 14։00-ին, իսկ դեկտեմբերի 17–ին, ժամը 14։00-ին կլինի Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նոյեմբերին 5–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանքը չփոխել` մերժելով պաշտպանների միջնորդությունը։

«Հանել ու նոր շինծու քրգործ գցել հանրության առաջ, անբարոյականություն է». Նազիկ Ամիրյան

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։

Մանվել Գրիգորյանի կինը յուրացրել է պետական գույքը. իրավապահների նոր բացահայտումը.տեսանյութ

Նազիկ Ամիրյանին մեղադրանք էր առաջադրվել 2018–ի հունիսի 30–ին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար, այն է` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: