Մոտ 7 մլն դրամ` կոռուպցիայի դեմ պայքարելու համար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստացավ բյուջեից առաջին միլիոնները` աշխատանքները սկսելու ու բնականոն գործունեությունն ապահովելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բյուջեից 6 787 000 դրամ գումար կհատկացվի։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում` առանց քննարկման ու առանց զեկուցման։

«Իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու». նախարարը` կոռուպցիայի մասին

Ըստ նախագծի` այդ գումարն անհրաժեշտ է հանձնաժողովի «բնականոն գործունեությունն ապահովելուն ուղղված առաջնահերթ աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու» համար։

«Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին կատարվելիք աշխատանքների արդյունքում ապահովել նվազագույն պայմաններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բնականոն գործունեության համար»,– ասված է նախագծում։

Խոշոր չարաշահումներ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում»․ հարուցվել է քրեական գործ

Հիշեցնենք` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվել է 2019թ–ին։ Նոր կառույցը կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ չի զբաղվելու, այլ հիմնականում իրականացնելու է կանխարգելիչ, ուսուցողական գործառույթներ, ինչպես նաև վերլուծելու է պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերի տվյալները։

Ֆելիքս Ցոլակյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով