Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու քրգործը շրջում է քննչականներում. «Ժողովուրդ»

Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը ՀՔԾ-ն ուղարկում է դատախազություն, դատախազությունը՝ հետ՝ ՀՔԾ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը, «շրջում է» քննչականներում՝ Քննչական կոմիտեից ՀՔԾ ու հակառակ «երթուղով», գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

ՀՀ քաղաքացիները ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն են ընտրելու. Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ

Սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, բայց գործն ուղարկեց ՀՔԾ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ից էլ քրգործը հոկտեմբերի 4-ին ուղարկվել է դատախազություն՝ հսկողություն իրականացնող դատախազի պահանջով:

«Քննչական մարմինները ձեռնարկում են քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր». Վիգեն Սարգսյան

Եվ ըստ դատախազության` գործը, քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, այսինքն` դարձյալ ելման կետ:

Օրաթերթը պարզել է` այս շրջապտույտի հիմնական պատճառն այն է, որ ՀՔԾ-ն, դատախազությունից ստանալով սույն քրգործը, հայտնել է, թե թույլ ապացույցներով գործ է, ու ամենևին չեն պատրաստվում այն քննել»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: