ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Կոնյակի շուկայում ստուգումները պետք է վաղուց անեին»

Ներքին շուկայում կոնյակի մեծ շրջանառություն չկա, և չափաբաժինները չեն ազդում ներքին ալկոհոլային խմիչքների շուկայի կարգավորումների վրա:
Sputnik
Հարությունյան. «Կոնյակի շուկայում ստուգումները պետք է վաղուց անեին»

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի հայտարարությանը, ըստ որի՝ հանձնաժողովը կոնյակ արտադրող ռիսկային օբյեկտներում ստուգումներ է անելու։

Կոնյակը կհամեմատվի մթերվող խաղողի հետ. ՏՄՊՊՀ–ն անբարեխղճություն է նկատում

Ավագ Հարությունյանի կարծիքով՝ Գևորգյանի կողմից բարձրացված խնդիրն ունի 150 տարվա պատմություն: Նման խնդիր չունեցանք 2018 թվականին, երբ տեղի ունեցավ հեղափոխություն, ու ոմանք մտածեցին, թե կարող են հայտնվել խիստ վտանգավոր խաղի մեջ: Բայցևայնպես, այս տարի նկատվեց վերադարձի միտում՝ դեպի «անցյալի ժառանգությանը»: 

Մեր կոնյակն ու գինին կարող են գրավել վիետնամական շուկան. Սուան Ֆուքն ընդունել է Փաշինյանին

«Գևորգյանի մտահոգությունները շատ տեղին են ու հիմնավորված: Կոնյակը միշտ էլ եղել է Հայաստանի ստվերային տնտեսության հիմնական բաղադրիչներից մեկը: Կոնյակի խնդիրը նույնիսկ ունեցել է քաղաքական ենթատեքստ, որոշ չափով չի թողել, որպեսզի տնտեսությունը զարգանա, խոցելի պահեր է առաջացրել զարգացման ճանապարհին՝ լինելով կեղծման առարկա ու փողերի լվացման աղբյուր»,- նշել է Ավագ Հարությունյանը:

Գինեգործների միության նախագահը հույս է ունեցել, որ հեղափոխությունը մեզ այս աղետալի շրջապտույտից դուրս կբերի, բայց դա, նրա խոսքով, չի ստացվել կամ էլ ստացվել է մասամբ: 

«Փոխարենը կինս է խմում». Լապոչկինը պատմել է «Փյունիկի» նվիրած հայկական կոնյակի մասին

Հարությունյանի փոխանցմամբ՝ կոնյակագործների մրցակցությունը վերաբերվում է արտահանմանը։

Ներքին շուկայում կոնյակի մեծ շրջանառություն չկա, և չափաբաժինները չեն ազդում ներքին ալկոհոլային խմիչքների շուկայի կարգավորումների վրա: Խոսքը դրսի շուկաների մասին է, որտեղ տեղ ունենալու համար գինն իջեցնում են ինքնարժեքից ցածր, ընդ որում՝ որոշ անբարեխիղճ արտադրողների կողմից օգտագործվում է ոչ խաղողի սպիրտ:

Ծխախոտ, կոնյակ ու գինի` որքան սիրտներդ ուզի. ԵԱՏՄ–ն հանում է սահմանափակումները

Մյուս կողմից էլ, դրսից ներկրվում էր խաղողի սպիրտ, ինչն էլ հարվածում էր մեր գյուղացիների գործին, որովհետև այդպես քանդվում էին խաղողի այգիներ, հետևաբար, ստուգումները պետք է վաղուց անեին: