Որտեղ և ինչպես Դմիտրի Մեդվեդևը կնշի ծննդյան տարեդարձը

Շաբաթ օրը Դմիտրի Մեդվեդևը կդառնա 54 տարեկան։ «Եդինայա Ռոսիայի» նախագահը ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին կուսակցական վարչապետն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբեր- Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեևը ավանդույթի համաձայն իր ծննդյան տարեդարձը նշելու է ընտանեկան միջավայրում։  Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Օլեգ Օսիպովը։

«Այլ որոշումներ չեն եղել». դեսպան Կոպիրկինը` Պուտինի երևանյան այցի մասին

Մեդվեդեևը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 14-ին Լենինգրադում։ Շաբաթ օրը լրանում է նրա 54-ամյակը։

«Դմիտրի Անատոլևիչը իր ծննդյան տարեդարձը կտոնի ընտանեկան միջավայրում»,- ասաց Օսիպովը։

Մեդվեդևը կառավարությունը ղեկավարում է 47 տարեկանից, իսկ մինչ այդ` 2008 թվականից աշխատել է ՌԴ նախագահի աշխատակազմում։ 2012 թվականի մայիսի 8-ին նշանակվել է կառավարության ղեկավար: Որպես «Եդինայա Ռոսիայի»  նախագահ ՝ նա դարձավ առաջին կուսակցության վարչապետը ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ:

«Մինչև մահը չբաժանի մեզ». Սոբչակն ու Բոգոմոլովն ամուսնացան. տեսանյութ