Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. Մասիս Մայիլյան

Արցախը բանակցային սեղան վերադարձնելու` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը համահունչ է Արցախի իշխանությունների մոտեցումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Այս մասին այսօր Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Իշխանությունների միջև անհամաձայնությունները պետք չէ որակել որպես ողբերգություն. Բակո Սահակյան

«Արցախը բանակցային սեղան վերադարձնելու` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը համահունչ է Արցախի իշխանությունների մոտեցումներին, քանի որ մենք տարիներ շարունակ պնդել ենք դա։ Ողջունելի է, որ Հայաստանի նոր կառավարությունը որդեգրել է այդ նույն քաղաքականությունը, և այդ առումով մենք միասին առաջ ենք գնում»,–ասաց նա։

Նրա խոսքով` կարևոր է, որ այդ հարցը չի առաջադրվել որպես նախապայման և լավ է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումների ժամանակ այդ հարցը ՀՀ վարչապետը մշտապես առաջ է քաշում։

«Կարծում եմ՝ ինձ էլ կհրավիրեն». Մնացականյանը՝ ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովի մասին

Հիշեցնենք, որ դեռ 2018–ի մայիսի 9–ին աշխատանքային առաջին այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Այս դրույթը Փաշինյանը հայտնել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ։