ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում 29–ամյա մի քաղաքացի ընկել է Մխիթար Հերացու փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«911» ծառայությունը դեպքի մասին ահազանգը ստացել է հուլիսի 11-ին, ժամը 20:24-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 20 մ խորությամբ ջրհորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացի Ս.Հ.-ին (ծնված 1990 թ.): Վերջինս հոսպիտալացվել է Արմավիրի բժշկական կենտրոն:
Արտառոց դեպք Սյունիքում. աղջիկը որոշել է կյանքին վերջ տալ գերեզմանոցում
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Պայթյուն Ջրվեժ գյուղում. քարի արտադրամասի աշխատակիցը տեղում մահացել է