ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ապրող 37-ամյա մի տղամարդ երեկ, կեսգիշերին մոտ կտրած-ծակած վնասվածքով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն իր հետ կատարվածի որոշ մանրամասները պատմել է բժիշկներին։ Նա ասել է, որ դեպքը տեղի է ունեցել տանը, և դանակահարել է իր 43-ամյա կինը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ վեճի պատճառը գումարային հարցերն են եղել։ Վեճը թեժացել է և ավարտվել դանակահարությամբ։
Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։
Բանտից դուրս է եկել, հաշիվ մաքրել ընկերուհու նոր ընկերոջ հետ. դանակահարություն Վանաձորում