Արարատում կողաշրջվել է ՀՀ ՊՆ համարանիշներով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան

Մեկ մարդ թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում երեկ` հուլիսի 8–ին, վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ համարանիշներով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան։

Վատ իրականացվող աղբահանությունը չի՞ պատժվում, կամ ջարդոնի համար բողոքողները լավ են պրծել

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` բարեբախտաբար, զոհեր կամ լուրջ վնասվածք ունեցողներ չկան։ Մեկ հոգի թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: