Չորս ֆուտբոլիստ չեն մասնակցի խաղին. Հայաստանի հավաքականը սկսեց հավաքը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հավաքին վնասվածքի պատճառով չեն մասնակցել Մարկոս Պիզզելլին, Սարգիս Ադամյանը, Արտյոմ Խաչատուրովը և Յուրա Մովսիսյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ֆուտբոլի Ավանի ակադեմիայում այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հավաքը, որի նպատակը Եվրո-2020-ի Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ խաղերին նախապատրաստվելն է:

Հայտնի է` ովքեր են լինելու Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականի մրցակիցները

Ցավոք, մեր ընտրանու կազմում առաջիկա խաղերին բացակայելու են մեկնարկային կազմի միանգամից չորս ֆուտբոլիստ: Պիզզելլին առայժմ լիովին չի ապաքինվել, Սարգիս Ադամյանը «Հոֆֆենհայմ» տեղափոխվելուց հետո վնասվածք է ստացել: Հին վնասվածքներ զգացնել են տվել Արտյոմ Խաչատուրովի և Յուրա Մովսիսյանի մոտ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին հրավիրել է 25 ֆուտբոլիստի, որոնք էլ կմարզվեն առաջիկա խաղերի համար:

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան` «Բանանց»           

Հենրի Ավագյան` «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան` «Գանձասար-Կապան»     

Արսեն Բեգլարյան` «Դնեպր», (Բելառուս)     

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան` «Ալաշկերտ»                                                                 

Վարազդատ Հարոյան` «Ուրալ», Ռուսաստան

Հայկ Իշխանյան` «Լոռի ՖԱ»       

Հովհաննես Համբարձումյան` «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Արմեն Մանուչարյան` «Փյունիկ»

Արման Հովհաննիսյան`«Գանձասար-Կապան»

Կամո Հովհաննիսյան` «Ժետիսու», (Ղազախստան)

Կիսապաշտպաններ                                                       

Արտակ Եդիգարյան` «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան` «Փյունիկ»

Արմեն Համբարձումյան` «Արարատ-Արմենիա»

Արտակ Գրիգորյան` «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան` «Փյունիկ»

Հենրիխ Մխիթարյան` «Արսենալ», (Անգլիա)

Պետրոս Ավետիսյան` «Արարատ-Արմենիա»

Արաս Օզբիլիս` «Բեշիկթաշ» (Թուրքիա)

Գևորգ Ղազարյան` առանց ակումբի

Էրիկ Վարդանյան` «Փյունիկ»

Էդգար Բաբայան` «Հոբրո», (Դանիա)

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան` «Կայսար», (Ղազախստան)

Ալեքսանդր Կարապետյան` «Պրոգրես Նիդերկորն», (Լյուքսեմբուրգ)

Արթուր Միրանյան` «Փյունիկ»։